ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինտերնետ սփռող քանի՞ ալեհավաք է անցել հակառակորդին կամ ոչնչացվել նրա կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորը կսկիծով է արձանագրում՝ հազարավոր մարդիկ մարզերից գալիս են Երևան որակյալ ինտտերնետի բացակայության պատճառով։ Կառավարության վերջին՝ հունվարի 13֊ի նիստի ժամանակ է ներկայացրել մտահգությունն ու մի ամբողջ կես ժամ նվիրել որակյալ ու անորակ մալուխների հարցի քննարկմանը։ Մտածելու տեղիք է տալիս վարչապետի մտահգությունը՝ կապված մայրաքաղաք եկող քաղաքացիների հետ, որոնք ոչ թե արտերկրում, այլ Երևանում են աշխատանք փնտրում, իսկ աշխատանքը մեծամասամբ ոչ թե մարզերում համացանցի բացակայության կամ վատ որակի, այլ սոսկ աշխատանք չլինելու հետ է կապված։

Հետևաբար վարչապետի ենթադրություններն ու վերլուծությունները իրականության հետ քիչ աղերսներ ունեն։

Սևակ Վարդումյան




Լրահոս