Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկում սակրավորները 3 կասետային ռումբ ու 1 ավիառումբ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ սակրավորներն այսօր հետախուզական աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում:

Նշվում է, որ սակրավորական խմբերը, Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի բնակչից ստանալով ահազանգ, այսօր վաղ առավոտյան չպայթած զինամթերքի հայտնաբերման նպատակով մեկնել են նշված տեղամաս և իրականացրել հետախուզական աշխատանքներ, որի ընթացքում հայտնաբերվել են 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ:

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել:

ԱԻ պետական ծառայության սակրավորները շուրջօրյա ուժեղացված ծառայություն են իրականացնում հանրապետության բոլոր շրջաններում:




Լրահոս