Քաղաքական իշխանությունները շարունակում են դատական համակարգը ապահովվել իրենց մտերիմ եւ ցանկալի մարդկանցով:
Մասնավորապես, 2022թ. հունվարի 13-ին Արթուր Աթաբեկյանը ՀՀ նախագահի՝ ՆՀ-13-Ա որոշմամբ նշանակվել էր սնանկության դատարանի նախագահ: Սակայն նկատենք, որ Աթաբեկյանը այդքան էլ պատահական մարդ չէ, որ դատական համակարգում ամեն ինչ արել են նրան այդ պաշտոնում նշանակելու համար:
Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Աթաբեկյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եւ Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի հորաքրոջ որդին է: Իսկ ահա Ղալումյանները Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեն։
Քնար Մանուկյան