Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը կրկին կրակ են բացել Դոնբասում. այս անգամ թիրախում է հայտնվել քիմիական գործարանը:
Այս մասին հայտնել է Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:
Նշվում է, որ ութ ական արձակվել է Դոնեցկի Քիմիական Պետական Կոմբինատի, իսկ 12-ը՝ Սպարտակ գյուղի ուղղությամբ, բոլոր արկերը եղել են 120 մմ տրամաչափի, ինչն արգելված է մինսկյան պայմանագրերով։
Մինչ այդ, հավելել են ներկայացուցչությունից, կեսգիշերից 18 անգամ կրակել են ԴԺՀ-ի տարածքի վրա՝ արձակելով 120 և 122 մմ տրամաչափի 204 արկ։