ՖԻՖԱ-ն փոփոխություններ է մտցրել տրանսֆերային կանոնակարգում՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Փոփոխությունները թույլ կտան ուկրաինացի խաղացողներին նոր թիմեր տեղափոխվել տրանսֆերային պատուհանից դուրս։ Հիմա ուկրաինացիներին կարելի կլինի գրանցել, նույնիսկ եթե ակումբի գրանցման ժամանակն ավարտվել է։
Նշվում է, որ տեղափոխությունը հնարավոր կլինի, եթե ուկրաինացի ֆուտբոլիստներին թույլատրվի դուրս գալ երկրից։ Բացի դրանից, ակումբները չեն կարող գրանցել երկուսից ավելի ուկրաինացի ֆուտբոլիստի։