Շառլ Միշելին վերընտրել են Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շառլ Միշելը Եվրախորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը: Այս մասին ասված է ԵՄ գագաթնաժողովի հայտարարության մեջ, որը տեղի է ունենում հինգշաբթի Բրյուսելում։

«Եվրոպական խորհուրդն այսօր երկուսուկես տարի ժամկետով նախագահ է վերընտրել Շառլ Միշելին՝ 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը: Նույն ժամանակահատվածում Շառլ Միշելը վերանշանակվել է նաև Եվրոպական գագաթնաժողովի նախագահի պաշտոնում», – նշվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում հստակեցվում է, որ Միշելը Եվրոպայի խորհրդի երրորդ լիիրավ նախագահն է 2009 թվականի դեկտեմբերի 1-ին այդ պաշտոնը Լիսաբոնի պայմանագրին համապատասխան հաստատելուց հետո:

Եվրախորհրդի նախագահն ընտրվում է Եվրամիության անդամ երկրների ղեկավարների կողմից յուրաքանչյուր երկուսուկես տարին մեկ:




Լրահոս