ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը. Սպիտակ տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիիրառելու տարբեր եղանակներ:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Քեյթ Բեդինգֆիլդը։ Նա նշել է, որ հնարավոր է նաև ընդլայնել արդեն իսկ սահմանված պատժամիջոցները և խստացնել դրանք։

«Մենք կշարունակենք կիրառել պատժամիջոցների միջով ճնշումը և չենք ակնկալում, որ մոտ ապագայում դրանք կմեղմվեն», – ասել է Բեդինգֆիլդը:

Սպիտակ տան ներկայացուցիչը չի պարզաբանել, թե հստակ ինչ միջոցներ կարող են ձեռնարկվել Ռուսաստանի դեմ։ Սակայն, ըստ նրա, ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են ուսումնասիրել նոր պատժամիջոցների մի շարք տարբերակներ։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները հեռախոսով քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Նրանք հայտարարել են, որ չեն փոխի իրենց մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ և կշարունակեն պատժամիջոցների ճնշումն այդ երկրի վրա։




Լրահոս