Երեկ Նոր Նորքում կրակոցներ արձակողը ԱԺ պատգամավորի թեկնածու է եղել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Նոր նորքում կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում մեքենա էր վնասվել:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 38-ամյա Մ. Մակարյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս խոստովանել է, որ այսօր՝ ապրիլի 6-ին, ինքն է Նոր Նորքի վաչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 2-րդ շենքի բակում իր մոտ եղած բերետատեսակի ատրճանակով կրակել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա պատճառաբանել է, որ կրակել է բակում հավաքված շների ուղղությամբ, նրանց հնարավոր հարձակումը կանխելու համար: Նա ներկայացրել է նաև ատրճանակը՝ 3 փամփուշտներով: Մակարյանը Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, իսկ ատրճանակը նրան պարգևատրել է Արցախի Հանրապետության նախագահը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նորքում կրակոցներ արձակած անձը 2013 թվականից մինչ օրս հանդիսանում է «Նոր Բայազետ» ՍՊԸ-ի տնօրեն եւ դեռ ավելին նա եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 14-րդ համար, ռեյտինգային ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում (Նոր Նորք, Քանաքեռ- Զեյթուն, Ավան) առաջադրված թեկնածու :

Քնար Մանուկյան




Լրահոս