Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զեելենսկին X-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ուկրաինայի անկախության օրվա առթիվ շնորհավորանքների համար։
«Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ ջերմ շնորհավորանքների համար։ Մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն այժմ վերականգնվել է։ Հուսով ենք, որ դրան կհաջորդի ավելի սերտ համագործակցություն այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում։ Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է ընտրել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը և պատրաստ է օգնել, որտեղ կարող է»,-գրել է Զելենսկին։























































































