Ներդրումների հոսքի մասին մերօրյա իշխանավորները խոսում են պատեհ ու անպատեհ բոլոր առիթներով, անգամ՝ 44-օրյա աղետաբեր պատերազմից անմիջապես հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի շուրթերով, որ միայն իրեն բնորոշ ու իրեն հայտնի կատակի ոճով հայտարարոմ էր, թե «Այո, ներդրումներ հորդելու են»:
Հորդացող հոսքերի մասին ArmLur.am-ը էկոնոմիկայի նախարարությունից տեղեկատվություն էր խնդրել՝ հուսալով, որ նախարարությունը ներդրումային պատկերի հստակ վիճակագրություն կներակայացնի: Մեզ տրամադրված պատասխանը սակայն այն մասին էր, որ Քերոբյանի ղեկավարած գերատեսչությունը ներդրումների մասով առանձին վիճակագրություն չունի: «Օտարերկրյա ներդրումների վերաբերյալ թվային տվյալներ ստանալու նպատակով՝ Էկոնոմիկայի նախարարությունն օգտվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունից»,- ասված էր մեզ տրամադրված պաշտոնական պատասխանի մեջ:
Թվերին չտիրապետելն ու վիճակագրություն չունենալն արդեն իսկ վատ է, ասում է տնտեսագետ Կարեն Սարգսյանն ու օրինակ բերում Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը, որ իր պաշտոնական կայքէջում ներդրումների ու դրանց վիճակագրության մասով առանձին պատուհան ունի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան