Ուկրաինայի փոխվարչապետը հայտնել է 9 հումանիտար միջանցքի շուրջ համաձայնության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են ապրիլի 16-ին հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչների տարհանում իրականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

«Համաձայնեցվել են ինը հումանիտար միջանցքներ»,- հայտնել է նա:

Մասնավորապես, հումանիտար միջանցքներ կբացվեն Մարիուպոլից, Բերդյանսկից, Տոկմակից, Էներգոդարից դեպի Զապորոժյե, ինչպես նաև Սևերոդոնեցկից, Լիսիչանսկից, Պոպասնայայից, Գոռնոյեից ու Ռուբեժնոյեից դեպի Բախմուտ:




Լրահոս