Armenian text to speach

ՌԴ ՊՆ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի բանակը շարունակել է հարվածները Ուկրաինայի այն նավահանգիստներին և նավերին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։

ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով խոցվել են Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող երկու նավ, ինչպես նաև Հարավային նավահանգստում բեռնման աշխատանքների մեջ գտնվող երկաթուղային կազմ։

ՌԴ նախարարությունից հայտնել են նաև, որ շարունակվել են հարվածները Ուկրաինայի արևմտյան շրջանների երկաթուղային ենթակառուցվածքին։




Մամուլի Տեսություն

Լրահոս