Այսօր մամուլի ազատության համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է (World Press Freedom Day): Այն սահմանվել է 1993 թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Տվյալ որոշումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունք էր, որը 1991 թ. «Աշխարհում մամուլի ազատության ապահովման աջակցման» բանաձևով ճանաչեց, որ ազատ, անկախ և բազմակարծություն ապահովող մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղկացուցիչն է: Սկսած 1997 թվականի մայիսի 3-ից ամեն տարի ազատ տպագրության գործում ներդրում ունենալու համար տրվում է տրվում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի հատուկ մրցանակ։

Մամուլի ազատության համաշխարհային օրը կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություններ են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

ՀՀ-ում խոսքի և մամուլի ազատությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամ 27-րդ հոդվածով. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը՝ տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։

Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը»։




Լրահոս