Այսօր` հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.30-ի սահմաններում Էրեբունի պողոտայի և Աթոյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել 1-03 ծառայության` շտապօգնության 008 ՏԼ 64 համարանիշի և “Ֆոլցվագեն Տուարեգ” մակնիշի 15 ՕՏ 108 համարանիշի ավտոմեքենաները:Վթարի արդյունքում շտապօգնության ավտոմեքենան Էրեբունի պողոտայի հենց մեջտեղում կողաշրջվել է:”Տուարեգի” ղեկին եղել է 35-ամյա Եվա Առաքելյանը, ով բժշկական օգնության չի դիմել:Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի վարորդը` 56-ամյա Հրաչիկ Հարությունյանը, բժիշկ 61-ամյա Բաղդասար Գևորգյանը և շտապօգնության մեքենայում գտնվող 24-ամյա Անի Շառոյանն ու նրա 1 տարեկան 3 ամսական դուստրը` Մարիա Պադորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Շտապօգնությունը երեխային տեղափոխելիս է եղել հիվանդանոց:Լուսանկարները Գագիկ Շամշյանի
Տուարեգն ու շտապօգնության մեքենան բախվել են իրար (լուսանկարներ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ