Գյումրիում կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պետական վերահսկողություն՝ ստուգում են կատարել «Արթ-Հեստել» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք. Գյումրի):

Պարզվել է, որ այստեղ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը, մասնավորապես՝ արտադրամասի պատերը և առաստաղն ունեցել են վերանորոգման կարիք՝ լվացվող և ախտահանվող չեն եղել, արտադրամասի սարքավորումների արտաքին մակերեսները՝ ժանգոտված, իսկ տորթերի և հրուշակեղենի ձևավորման սեղանները անհարթ ու վնասված եզրերով են եղել:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:




Լրահոս