Ի՛մ հայ ժողովուրդ, միավորվի՛ր
Անտարբեր մի՛ մնա, Հայրենիքդ գոյության խնդրի առջև է․
— Դիմում եմ ոստիկաններին, ովքեր կարծես թե այսօր չի գիտակցում պահի կարևորությունն ու ակնհայտ կերպով դրժում է իր իսկ երդումը՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը, ․․․ արդար և անկողմնակալ իրականացնել լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականությունները․․․
Դիմում եմ ձեզ, տղերք, երբ էս խառնաշփոթի մեջ ժամանակ գտնեք գոնե մի ակնթարթ մենակ մնալ ձեր խղճի հետ, հարցրեք ինքներդ ձեզ․ ինչ ենք անում․․․ ինչի ենք անում․․․
Իրականում ուզում եմ հավատալ, որ դուք չեք գիտակցում, թե էսօր մենք ինչի ենք փողոց դուրս եկել, ու ի վերջո ինչ ենք պահանջում, այլապես կկորցնեմ ձեր հանդեպ հարգանքս անվերադարձ։
Ասեմ ևս մի անգամ ու թե պետք լինի անդադար պիտի կրկնեմ․ ես էսօր փողոց եմ դուրս եկել, որ վաղը դո՛ւ ազերի դրոշի տակ չծառայե՛ս, որ մեր երեխեքը պաշտեն հայկական եռագույնը, այլ՝ ոչ ազերիների։
Մի՞թե վատ բան ենք պահանջում։
Խոսեք, մի վախեցեք։
Վատ բա՞ն ենք ուզում։
Էսօր գործող իշխանությունը քծնելով ազերի տգետներին, պետական մակարդակով կասկածի դակ է դնում ոչ միայն Արցախի հայկական լինելը, այլ՝ Սյունիքի, Գեղարքունիքի ու նույնիսկ Երևանի հայկական լինելը։ Այսինքն, եթե հիմա լռենք ու զիջենք Արցախը վաղը զիջելու ենք նաև ողջ Հայաստանն ու դո՛ւ ծառայությունդ իրականացնելու ես ազերի դրոշի ներքո։
Որոշի հիմա, արդո՞ք դա ես ուզում։
— Դիմում եմ նրանց, ովքեր ասում են, թե իբր քիչ ենք, ու կարիք չկա գալ մեր հետևից․ մենք քիչ չե՛նք, մեր հետ էն հազարավոր տղերքն են, որ զոհվեցին հանուն նրա, որ Արցախը մնա հայկական։ Ու եթե էսօր նրանք ողջ լինեին, կլինեին մեր հետ, որովհետև հենց հիմա Հայաստանի գոյությունն է վտանգված։
Ոնց չեք հասկանում, որ Արցախը բեռ չի, այլ՝ Հայոց աշխարհի մի մասնիկն է, որ մեր տղերքը դա հասկանալով գնացին ու զոհվեցին հանուն Հայաստանի, Արցախի, հանուն մեզ։ Նրանք չվախեցան զրկվեն կյանքից, դուք էսօր վախենում եք աշխատավարձ կորցնելուց ու չեք պայքարում։
Ու եթե անկեղծ լինեմ, վախենում եմ մտածել․․․ որ մեր երեխեքին միտումնավոր տարան սպանդի՝ 44 օր հրամցնելով սուտը, իբրև թե հաղթում ենք, տարան երեխեքին մատաղի հենց էսօրվա համար, որ իրանց դեմ ըմբոստացող քիչ լինի։
Գոնե հասկանում ե՞ք դա ինչ հրեշավոր արարք է։
— Դիմում եմ մեր պոռոտախոս ղեկավարներին, ովքեր կարծում են թե ունեն ժողովրդի քվեն ու իբրև իրավասու են բանակցել ողջ ժողովրդի անունից։ Պետք է հիասթափեցնեմ ձեզ, տիկնայք և պարոնայք, դուք ժողովրդի քվեն չեք ունեցել ու հիմա էլ չունեք, դուք ունեցել եք այդ պահի ընտրողների մեծամասնության քվեն, իսկ մեծամասնությունը դա ամբողջ ժողովուրդը չէ, և այո, մեծամասնությունը կարող է և սխալվել։
Էդ որ բարձր ամբիոնից ցիտում եք մտքի գիգանտների, ու ձեր պատկերացրած թյուր ժողովրդավարությունը հրամցնում ժողովրդին, ասեմ, որ էստեղ էլ եք ձախողել․․․
Մի փոքր դասախոսություն հատուկ դժվար հասկացողների համար․
Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Ժողովրդավարությունը՝ «դեմոկրատիան» կազմված է հունարեն «դեմոս»՝ ժողովուրդ, և «կրատոս»՝ իշխանություն բառերից։ Այսինքն՝ իշխանություն, որը պատկանում է ժողովրդին, ոչ թե միայն՝ մեծամասնությանը, ու էստեղ պարտադիր պայման է, որ այդ իշխանությունը գործի բացառապես հանուն ողջ ժողովրդի համընդհանուր բարօրության և ընդհանուր շահերի բավարարման, ու այդ գործընթացին փոքր մասի ներգրավումը պարտադիր պայման է։
Այս իշխանությունը չի կարող ինչ ուզի բանակցի, առավել ևս թշնամու հետ, այլ՝ պետք է ժողովրդի էն փոքր մասին հաշվետու լինի ցանկացած գործընթացի վերաբերյալ, ու կայացված ցանկացած որոշում ոչ միայն չպետք է հակասի, այլ պիտի չվնասի ժողովրդի էն նույն փոքր մասի և ոչ մի շահը։
Պատկերավոր լինելու համար ուզում եմ դասախոսներիցս մեկի կողմից բերված, ըստ իս, բոլոր ժամանակների լավագույն օրինակը բերեմ․ պատկերացրեք օդանավը վթարվում է, ու 5 հոգի փրկվում են, հայտնվում են անմարդաբնակ կղզում, ուր ոչ բուսականություն կա, ոչ էլ կենդանական աշխարհ։ Մեկ-երկու օր դիմադրում են սովին, 3 օրը փրկվածներից մեկն առաջարկում է իրենցից մեկին, ով համեմատաբար իրենցից թույլ է, ուտեն։
Քվեարկում են, ու ուտում։
Մեծամասնությունն էր որոշ՞ել, այո, քվեարկել էի՞ն, այո․․․
Արդյո՞ք ճիշտ որոշում էր, դա էլ դուք պատասխանեք․․․
Էնպես որ բարձր ամբիոնից ժողովրդավարություն եզրույթը անհարկի մի շահարկեք։
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի։
Ասեմ ավելին, էդ մեծամասնությունը, ումով էսօր դուք իբչև ոգեշնչվում եք ու շարունակում մաս-մաս վաճառել մեր երկիրը, ձեզ ախր չեն էլ ընտրել, ընդամենը մերժել են նախկին իշխանությանը, էդ մեծամասնությունը ձեզ սատարել է հանուն մի մտքի “մերժել նախկիններին”, իսկ դա չի նշանակում, թե հենց ձեզ են ընտրել, դա միանշանակ եղել է պահի թելադրանքն ու պահանջը ու դուք էդ պահը օգտագործել եք ձեր համար ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելով։
Ցավոք մենք հիմա ականատեսն ենք այն բանի, որ ՀՀ-ում նախկինում ներդրված, արմատավորված, ու տարիների ընթացքում բարգավաճած տիպիկ “օլիգարխիկ ավազակապետությունն” այսօր վերածվել է կլասիկ բռնապետության՝
– ուր բռնապետի հրամանով ոչ հաճո խոսող անձինք կալանավորվում են, իսկ նրանք, ովքեր հանդիսանում էն խնամի-ծանոթ-բարեկամ ակումբի անդամներ կամ կուսակցական եղբայրներ՝ անկախ նրանց կատարած արարքների վտանգավորության աստիճանից, ազատ են արձակվում,
– ունենք բռնապետություն ուր չկա առողջ գաղափարական բազմակարծություն, այլ գործում է՝ “ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է” արատավոր գաղափարը,
– ուր գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած անձը՝ դավաճանելով իր իսկ իրավագիտակցությանը, բռնապետի անձնական կամակատարի կարգավիճակի հետ համակերպվելով համառորեն վայր չի դնում լիազորություններն ու ձևացնում է, թե իբրև չի նկատում, որ արդեն 4 տարի է, ինչ սահմանադրական կարգը ՀՀ-ում փաստացի տապալված է, որ պետական իշխանության՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքն իսպառ վերացվել է,
– կամ, չի նկատում, որ գործող իշխանությունն արժեզրկել ու խաթարել է դատական համակարգի բնականոն գործունեությունը՝ թե ժամանակին դատարանների մուտքերը փակելու, թե դատարանների վրա անօրինական ազդեցություն գործադրելու, և թե արհեստածին այլ միջոցներով, ու չի կարևորում նաև այն, որ համակարգչային մակագրման համակարգի բացակայության պայմաններում վերջին մեկ տարվա ընթացքում կայացված դատական ակտերն արդեն իսկ ինքնին պիտակավորված են, ու դրանց օրինականությունն ու իրավաչափությունը մոտ ապագայում ՄԻԵԴ կողմից անպայմանանորեն կլինեն կասկածի տակ՝ վտանգելով ՀՀ կողմից միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը՝ իր ոչ բարենպաստ հետևանքներով։ Պատկերավոր ասեմ, որ հասկանալի լինի բոլորին․ ՄԻԵԴ կողմից սահմանված փոխհատուցումներն էլի ժողովրդից ա գնալու․․․ Այսինքն՝ այսօրվա կամակատարների անօրինությունների համար փաստացի պատասխան է տալու թոշակառուն, հաշմանդամը, անչափահասը, մակավարժը և այլոք․․․
– իսկ նրա ամենահրեշավոր կուրությունն այն է, որ իբրև չի տեսնում, թե ոնց մեկ ու կես ամիս խաբեցին ժողովրդին, հազարավոր տղերքի կանչելով մարտի թե իբր հաղթում ենք, միտումնավոր սպանդի տարան երեխեքին, նրանց արյան գնով սպասեցին էնքան, որ թշնամին դիրքավորվի իրենց ուզած տարածքներում, նոր հետո նվիրեցին մեր հայրենիքի մի մասնիկը հենց ազերիների ազգային դրոշի տոնի օրը, ու նրա համար կարծես թե ոչինչ է, երբ մեր հերոս տղերքի մասունքները գետիններով քարշ տվող ստահակներն այսօր չեն կանգնել դատարանի առաջ․․․
— Դիմում եմ Արցախում ապրող մեր հայրենակիցներին․
Եկեք միացեք մեզ, պիտի միասին պայքարենք ու մեկընդմիշըտ ջնջե՛նք թուրք շների՝ հայ հողում տուն շինելու երազանքը։ Մեր բոլորիս Հայրենիքի գոյությունը վտանգված է։ Մեր երեխեքի արյունով սնված հողը թուրքերը չեն մարսելու։
— Դիմում եմ նրանց, ով պատրաստ ա ազերիներին ընդունի իրենց տանը։ Ձեր հետ խոսակցությունս կարճ ա լինելու – մեդիատիրույթին հետևելով հասկացել եմ, որ քիչ չեք, բայց չնայած դրան պատրաստ եմ անձամբ դրամահավաք կազմակերպել ու ձեր համար տոմսեր գնել դեպի ձեր պատմական հայրենիք, բայց՝ անվերադարձ։
— Հիմա դիմում եմ ՔՊ-ական բոլոր պատգամավորներին,2018 ին երբ ընտրեցիք կուսակցական ձեր ուղին, համոզմունք ունեիք, որ փոխելու եք երկրում տիրող իրավիճակը դեպի լավը, որ մաքրելու եք հին կեղտոտ բարքերն ու կառուցելու եք ավելի լավ Հայաստան, ես նույնիսկ վստահ եմ, որ շատերդ իրապես փորձել եք լծվել հայրենիքը շենացնելու սուրբ գործին։
Ավելի լավ է խոստովանեք, որ սխալվել եք, քան կրեք հայրենիքը թշնամուն վաճառելու մեղսակից լինելու պիտակը, այլապես՝ ինձ համար անընդունելի է ձեր բոլորի՝ թշնամու դրոշն ամեն գնով հայոց երկնքում ծածանելու սարսափելի մոլուցքը․․․
Բոլորս էլ կարող ենք սխալվել, ու ոչինչ, որ էդ սխալների ներքո պիտի գտնենք Հայոց երկիրը պահելու ճիշտ ճանապարհը, կարևորը չուշանալ․․․
Ցավում եմ, բայց մենք էսօր ունենք ուրիշի սխալները քննադատող, բայց նույն սխալները յուրովի կրկնող, ճիշտն ու սխալը չտարբերակող, անզուսպ, անհամբեր, անձնական վրեժի ծարավ իշխանություն։ Իշխանություն, որը պարզվեց էլ ավելի վատն է, քան այն, որին մերժում էինք 4 տարի առաջ։
Չգիտեմ էլ ինչ պիտի լինի, որ սթափվեք ու հասկանաք, որ անհայրենիք եք մնալու։
Թե՞ ուզում եք թշնամին գա ու մտնի յուրաքանչյուրիդ տուն, որ նոր հասկանաք ինչ է կատարվում։
Ես դա չե՛մ ուզում, ու դրա համար ես պայքարում եմ, ու սպասում եմ յուրաքանչյուրիդ, ով ուզում է ապրել ու արարել Հայաստանում՝ բացառապես ՀՀ դրոշի ներքո։
ՀՀ քաղաքացի Վարդուհի Գաբրիելյան