Հայաստանի բասկետբոլի հավաքականը համառ պայքարում հաղթեց Իրանի ընտրանուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SADA CUP միջազգային մրցաշարի երկրորդ խաղում բասկետբոլի Հայաստանի հավաքականը մրցեց Իրանի ընտրանու հետ: Համառ պայքարից հետո մեր թիմը հաղթեց 77:73 հաշվով:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտության էր մատնել ԱՄՆ-ը ներկայացնող թիմին:

Վաղը՝ հունիսի 26-ին, մեր հավաքականը ուժերը կչափի Սիրիայի բասկետբոլիստների հետ:




Լրահոս