Հունիսի 29-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները: