1947 թվականի հոկտեմբերի 31-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան N 168 բանաձեւով հոկտեմբերի 24-ը, ՄԱԿ-ի կանոնադրության միամյակի օրը, հռչակեց Միավորված ազգերի կազմակերպության օր` համաշխարհային հանրությանը ՄԱԿ-ի նպատակների ու ձեռքբերումների մասին տեղեկացնելու համար։
ՄԱԿ-ի ընդունած առաջին փաստաթղթերից է 1948 թվականին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
1971 թվականի դեկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի մի այլ բանաձեւով ընդգծվում էր, որ հոկտեմբերի 24-ը պետք է միջազգային տոն դառնա եւ ոչ աշխատանքային օր լինի ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում։
Այսօրվա դրությամբ ՄԱԿ-ին անդամակցում է 192 երկիր։ Հոկտեմբերի 24-ը ՄԱԿ-ի շաբաթվա մաս է կազմում, որը անց է կացվում հոկտեմբերի 20-ից 26-ը։