ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շատ վարորդների կյանք ենք պարգևելու». չլիցենզավորված բալոններն օգոստոսից չեն լիցքավորվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախարար Գնել Սանոսյանը վստահեցնում է գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը վարորդներին ոչ թե գլխացավանքի մեջ է գցելու, այլ նրանց բառիս ուղիղ իմաստով կյանք է պարգևելու:

Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը, համաձայն որի` տրանսպորտային միջոցը վկայագրված չլինելու դեպքում չի կարող լիցքավորվել: Կառավարության որոշումն է, իսկ որոշող մարմինը՝ ի դեմս տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության՝ խիստ է սահմանել՝ այս անգամ ամսաթվերը չեն փոխվելու, հետաձգումներ չեն լինելու:

Իրականում գազաբալոնների վկայագրման կարգավորումն ուժի մեջ է մտել 2022-նի փետրվարի 16-ին, և գազալցակայանները վկայականներ պետք է պահանջեին հենց այդ ժամանակվանից, սակայն դա չունենալու համար պատասխանատվություն չէր նախատեսվում: Օգոստոսի 1-ից սակայն առանց վկայագրի գազաբալոն ունեցող լցակայանն այդ մեքենան լիցքավորելու համար կտուգանվի, իսկ տրանսպորտային միջոցի սեփականատերը`ոչ։ Մեկ անգամ խախտում անելու դեպքում ընկերությունը կտուգանվի 200 հազար դրամով, կրկնվելու դեպքում տուգանքի գումարեն էլ կավելանա։

Հայաստանում գազաբալոնների տեղադրման կամ վկայագրման լիցենզավորված 2 տասնյակից ավելի ընկերություն է գործում, նախարար Սանոսյանի վստահեցմամբ՝ այս պահին միայն Արմավիրի մարզն է, որ նման կայան չունի: Նա, ի դեպ, այսօր անձմաբ լիցենիզա հանձնեց Երևանում նոր բացված գազաբալոնների ճնշափորձարկման կայաններին:
Կայանի համահիմնադիր Էդգար Ղամբարյանն է նախարարին ներկայացնում բալոնների մաքրման ու փորձաքննության անցնելու գործընթացը: Բալոնները բարձր ճնշման տակ թե՛ մաքրվում, թե՛ մյուս բոլոր փուլերն են անցնում, ինչից հետո ընկերությունը վարարոդին գազաբալոնի պիտանելիության մասին վկայագիր է տրամադրում:

Նորաբաց կայանն այս պահին 12 աշխատակից ունի, շուտով սակայն, վստահեցնում է Ղամբարյանը, թիմը նոր աշխատակիցներով կհամալրեն՝ մեղմելու համար վարորդների բողոքն ու անվերջ թվացող հերթերը: Անգամ երկու հերթափոխով կարող ենք աշխատել, շեշտում է կայանի համահիմնադիրն ու հստակեցնում՝ օրական մինչև 60 գազաբալոն կարող են փորձաքննության ենթարկել: Գազաբալոնների լցաճնշակայանները, բալոնը փորձաքննության ենթարկելուց հետո տվյալները հատուկ շտեմարաններ են մուտքագրվում, ինչի շնորհիվ ոստիկանները կարող են ստուգել՝ մեքենան վկայական ունի՞, թե՞ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս