«Հանրապետական բառից նողկանք է ապրում հայ ժողովուրդը»:
Այն, որ իշխանություններին հասարակությունը չի սիրում, վաղուց է հայտնի: Պարզ է նաեւ, որ իշխանություն ասելով` ժողովուրդը հատկապես ՀՀԿ-ին է պատկերացնում: Այնպես որ, մեր միակ մարքսիստի ձեւակերպումը ոչ միայն հեռու չէ ճշմարտությունից, այլեւ ուղիղ արտացոլում է այն: Բայց վատ է, որ նույն մարքսիստը նույն ՀՀԿ-ի մասին իրականում այլ տեսակետ ունի: Նա Տավուշում իր մոր արձանի բացման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին համեմատել է Տիգրան Մեծի հետ: «Ասել ու ասում եմ` Տիգրան Մեծին արժանի վարչապետ ես»,-ասել է մարքսիստ Հակոբյանը: Ու հիմա չգիտենք՝ խնդան՞ք, թե՞ լանք: