«Փեթակ»-ի առևտրականները գործադուլ են հայտարարել. ինչ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են բացատրություն տալ, թե ինչու է փակ «Սուրմալու»-ի հարակից փողոցը: Նրանք պնդում են, որ արդեն մի քանի օր է՝ չեն իրականացվում քննչական կամ մաքրման աշխատանքներ, ընդամենը 1-2 ոստիկան է հսկում տարածքը: Առևտրականները մտադիր են գործադուլ հայտարարել նաև կիրակի օրը:

Նրանք բողոքում  են  պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակ լինելուց: Բացի դրանից ամբողջ տարածքը փոշու և աղբի մեջ կորած է:

Հավելենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը դիմել է Քննչական կոմիտե՝ պարզելու, թե ինչու չի բացվում Սուրմալուի հարակից փողոցը: Մեզհայտնել էին, որ այդտեղ քննչական գործողություններ են իրականացվում և դեռ չեն կարուղ բացել ճանապարհը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, կա 1 անհետ կորած:

Ս.Հ.




Լրահոս