Վաղը 8.30-ին մենք ձեզ սպասում ենք Հանրապետության հրապարակում՝ սկսելու մեր խաղաղ անհնազանդության ակցիաները․ Տոնոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վաղը 8.30-ին մենք ձեզ սպասում ենք Հանրապետության հրապարակում՝ սկսելու մեր խաղաղ անհնազանդության ակցիաները»,- այս մասին Ազգային ժողովի դարպասների առջև մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
Նա փոխանեց, որ շրջափակում են կառավարությունը, նախարարությունները, Ազգային ժողովը, դատախազությունը։

Տոնոյանը նաև կոչով դիմեց, որ մի քանի օրով հանեն համազգեստը, կանգնեն ժողովրդի կողքին։
«Մեզնից է կախված այն հզոր խմորումը, որը կծնի մեզ համար ամենավստահելի առաջնորդներին»,- շեշտեց Կարին տոնոյանը:

Սևակ Վարդումյան




Լրահոս