ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը իր Ֆեյսբուքի էջում անդրադարձել է 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ու հայ ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմին ու դրա հետևանքներին, մասնավորապես գրել է
«Վերջին հարձակումներն ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանը շարունակելու է ահաբեկել Արցախի և Հայաստանի ժողովրդին, քանի դեռ չի հասել իր նպատակներին։ Կովկասում կայունություն հաստատելու միջազգային հանրության ջանքերի նկատմամբ Ալիևը արհամարհանքից բացի այլ բան չունի, և նրան պետք է կանգնեցնել»:
Նա խոսել է Ալիևի պատերազմական ձգտումների մասին ու հայտարարել.
«Քանի դեռ իրական հետևանքներ չեն եղել, Ալիևը կշարունակի ընդլայնել իր պատերազմը և ավելի շատ անմեղ կյանքեր կկորեն։ ԱՄՆ-ը պետք է վճռական և բովանդակալից գործողություններ ձեռնարկի Ադրբեջանի դեմ. Մենք պետք է ընդմիշտ դադարեցնենք ցանկացած օգնություն Ալիևի ռեժիմին, պահանջենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, կիրառել պատժամիջոցներ և հետապնդել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Ես և իմ գործընկերները կշարունակենք հրատապ կարգով հետամուտ լինել Կոնգրեսում օրենսդրությանը այս նպատակներին հասնելու համար, և մենք չենք հանգստանա այնքան ժամանակ, մինչև Միացյալ Նահանգները քայլեր չձեռնարկի»:
Վերջում նա ցավ ու ափսոսանք է հայտնել այն հայերի ու իր ընտրողների համար, ովքեր հարազատներ են կորցրել ադրբեջանական հարձակումների հետևանքով։