Հայաստանում յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի վերջին կիրակի օրը կնշվի ճանապարհաշինարարի օր։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ յուրաքանչյուր տարի Ճանապարհաշինարարի օրը անդրադարձ կկատարվի ոլորտում իրականացված բարեփոխումներին և ձեռքբերումներին։ Ավելին մեզ հայտնի դարձավ, որ այդ տոնը կնշվի «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» հուշարձանի տարածքում: Ի դեպ, Հուշարձանը գտնվում է Մ-4, Երևան-Սևան-Իջևան–Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում, որը ամբողջությամբ վերականգնվել և բարեկարգվել է վերջերս։
Նշենք, որ Ղազախստանը ներկայում ամեն տարի օգոստոսի 1-ին կիրակին նշում է Տրանսպորտի աշխատողների օրը։ Բելառուսը, Ղրղզստանը և Ուկրաինան յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի վերջին կիրակին նշում են Ավտոմոբիլիստի և ճանապարհաշինարարի օրը, իսկ Ռուսաստանը (հոկտեմբերի վերջին կիրակին) և Տաջիկստանը (հոկտեմբերի երկրորդ կիրակին) նշում են Ճանապարհաշինարարի օրը։
Ս. Հ.