ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը պաշտոնից ազատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը պաշտոնից ազատվել է:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գեղամ Շախբազյանին ազատել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել է, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ազատման դիմում է գրել: Տեղեկությունը անձամբ մեզ հետ զրույցում հաստատեց նա` նշելով, որ կա նման բան: Մեր այն հարցին՝ ինչն է պատճառը, հայտնեց, որ պաշտոնից հեռանալը այլ աշխատանքի անցնելու հետ է կապված:

Ավելացնենք, որ վարչապետի աշխատակազմը վաղուց է որոշել, տեսչականի պետին ու գրեթե բոլոր տեսչությունների ղեկավարներին ազատել ու իրենց սրտի թեկնածուներին նշանակել այդ պաշտոններում:

Հավելենք, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատումն կապված է Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի հետ:




Լրահոս