Այս տարվա հունիսի 23-ին Կառավարության որոշմամբ հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 1444 քաղաքացու, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, հրթիռահրետանային մասնագիտություններով:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հավաքներից խուսափողներ են եղել, որոնք հայտնվել են դատարանում:
Եղիա Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվե այն բանի համար,որ նա հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 2 ստորաբաժանումում ՝ որպոս պահեստազորային ,24.06.2022թ. ներկայացել է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 2 տարածքային ստորաբաժանում,սակայն հրաժարվել է ՀՀ կառավարության 23.06.2022թ. թիվ 941-Ն որոշմամբ ՝ օգոստոսի 01-ից մինչև հոկտեմբերի 30-ը հայտարարված վարժական հավաքին մասնակցելուց ՝ չստանալով վարժական հավաքի վայր մեկնելու համար ծանուցագիրը և,խախտելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջները,խուսապել է 2022թ. օգոստոսի 01-ից մինչև 2022թ. հոկտեմբերի 30-ն անցկացվող վաարժական հավաքներից ՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում:
Քնար Մանուկյան