Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ բանկերից մեկի մասնաճյուղում մի քաղաքացի 4 հատ կեղծ 100-դոլարանոց է ներկայացրել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված մասնաճյուղում ձերբակալել է 31-ամյա երիտասարդին և ներկայացրել Նոր Նորքի բաժին: Բաժնում նրա մոտից հայտնաբերվել են կեղծ թղթադրամները:
Կատարվում է նախաքննություն: