Դեկտեմբերի 11-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Այս ընթացքում դատապարտող եւ Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչեր եւ հայտարարություններ հնչեցին տարբեր երկրների եւ կազմակերպությունների կողմից:
ArmLur.am-ը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ՝ հասկանալու համար, թե ինչ մարդասիրական քայլեր է իրականացրել կոմիտեն: Ի պատասխան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ընդգծեց, թե իրենք շարունակում են հետեւել տիրող իրավիճակին:
«Կարմիր խաչի կոմիտեն գտնվելով Հայաստանում, շարունակում է հետեւել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին եւ մարդասիրական նպատակներով երկխոսություն իրականացնում: Սակայն իրավիճակի հետ կապված ցանկացած այլ մեկնաբանություն այս պահին հրաժարվում եմ տրամադրել», – նշեց նա:
Ն.Հ.