Նիդերլանդների ԱԳՆ-ն կոչ է անում Բաքվին ապաշրջափակել Լաչինի միջանցքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդերլանդների ԱԳՆ-ն կոչ է արել Բաքվին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։

Այս մասին տեղեկանում է երկրի ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում արված գրառումից:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ վերսկսել խաղաղ բանակցությունները»,- նշվում է գրառման մեջ։




Լրահոս