«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի միջադեպի գործը կքննի հայտնի դատավորի եղբորորդին. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում` ՀՀ Ազգային ժողովի մոտ, Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին, Աշոտ Սիմոնյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները` բողոքի ակցիա իրականացնող, իրավահպատակ վարքագիծ դրսևորող այլ անձանցից առանձնանալու, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մղումներով, ուղղակի դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ և այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է՝ Գևորգ Բաղդասարյանը և գործով չպարզված անձինք, ժամը 09:00-ի սահմաններում նշված վայրում փողոցի երթևեկելի գոտիով երթևեկող ավտոմեքենաների երթևեկությանը խոչընդոտելով և արգելելով, նախապես իրենց հետ բերված հավկիթներով և ձնագնդիկներով, իրենց անձի առավելությունները վեր դասելով, անտեսելով ոստիկանների հորդորները, հարվածներ են հասցրել ՀՀ Ազգային ժողովի շենքին մոտեցող ավտոմեքենաներին՝ միաժամանակ հնչեցնելով հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, մասնավորապես, Գևորգ Բաղդասարյանը, ով դեպքի վայր է եկել իրեն պատկանող «Հյունդաի Սոնատա» մակնիշի 36 LQ 298 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, ստորացնելով ՀՀ Ազգային ժողվի պատգամավորների անձը, նախապես բերված հավկիթներով հարվածներ է հասցրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին սպասարկող «Տոյոտա Քամրի» մակնիշի 015 HH 01 հաշվառման համարանիշի ծառայողական ավտոմեքենային, որի մեջ է գտնվել Անդրանիկ Քոչարյանը:

Դրանից անմիջապես հետո Գ.Բաղդասարյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Այս գործը ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանի եղբորորդին՝ Ժորա Չիչոյանը, որը բավականի ուշագրավ հանգամանքերում դարձավ դատավոր:

Ժորա Չիչոյան

Քնար Մանուկյան




Լրահոս