Հնդկաստանը կրկին COVID-19 թեստավորում է պահանջում Չինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Հոնկոնգից եւ Թաիլանդից ժամանող ճանապարհորդների համար, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Հնդկաստանի առողջապահության նախարարն ասել է, որ այս երկրների ճանապարհորդները կարանտինի կենթարկվեն, եթե նրանց մոտ ի հայտ գան COVID-19-ի ախտանիշեր կամ թեստը դրական լինի։