Ուկրաինայի Ռիվնե շրջանում, որը գտնվում է Բելառուսի հետ սահմանին, սկսել են պաշտպանական ամրություններ կառուցել։ Այս մասին հունվարի 12-ին Telegram-ում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վիտալի Կովալը։
«Մենք շարունակում ենք նախապատրաստվել Ռիվնեի շրջանի բնակավայրերի պաշտպանությանը։ Հյուսիսում մենք ակտիվորեն կառուցում ենք ինժեներական և ամրաշինական կառույցներ»,- ասել է նա:
Կովալը նաև հավելել է, որ շրջանի քաղաքացիները կամավոր հիմունքներով օգնում են զինվորականներին խրամատներ փորել և պաշտպանական կառույցներ կառուցել։
Իսկ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովը ստուգել է Բելառուսում զորքերի տարածաշրջանային խմբավորման մարտական համակարգման որակը։
Մինչ այդ՝ հունվարի 6-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էր այցելել Օբուզ-Լեսնովսկի պոլիգոն Բրեստի շրջանում՝ Լեհաստանի և Ուկրաինայի սահմանների մոտ, որտեղ տեղակայված է ռուսական զորամասերից մեկը։