ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձել է բրոնզե մեդալակիր աշխարհի առաջնությունում:

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում նա երեք մոտեցումներից մեկով բարձրացրել է 175 կգ (փոքր ոսկի), իսկ հրում վարժությունում կարողացել է բարձրացնել 214 կգ: Երկամարտի 389 կգ արդյունքով Գասպարյանը դարձավ աշխարհի առաջնության բրոզե մեդալակիր:

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ դատական որոշման բողոքարկումը:

 Ֆրիդա Դավթյան (54 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաեւ կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են Վերաքննիչ դատարան անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով:

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, դատարան հասցեագրված բողոքներ ստանալով, պարտավոր է գրանցել դրանք եւ ուղարկել ըստ ընդդատության` այդ մասին տեղյակ պահելով հսկող դատախազին:

ՀՀ քննչական կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերաքննիչ դատարանը, ստանալով բողոքը, անհապաղ պահանջում է կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը եւ դատարանի որոշումը:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս են պարզում օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը:

Հերմինե Հայրապետյան (24 տարեկան) 

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմեր կիրառելիս դատարանը կամ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները եւ այլ մարմիններ այդ նորմերի բովանդակությունը պարզում են համապատասխան օտարերկրյա պետությունում` դրանց պաշտոնական մեկնաբանությանը եւ կիրառման պրակտիկային համապատասխան։ Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու նպատակով դատարանը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները եւ այլ մարմիններ կարող են սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա իրավասու մարմիններ՝ համապատասխան պարզաբանում ստանալու համար, կամ ներգրավել փորձագետների։

ՀՀ աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնելու օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը հավաստող այն փաստաթղթերը, որոնց վրա նրանք հիմնվում են իրենց պահանջներն ու առարկությունները հիմնավորելու համար, կամ այլ կերպ` աջակցել դատարանին եւ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններին եւ այլ մարմինների` օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու համար։




Լրահոս