ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիները ոչ թե ընտրությունների, այլ շրջափակումից օր առաջ դուրս գալու մասին են մտածում. պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՛չ Արցախի կառավարությունը, ո՛չ էլ արցախցիները կոնկրետ ժամկետներ չեն տեսնում Լաչինի միջանցքի բացման համար: Ամեն ինչի համար րոպեական, այդ պահից բխող որոշումներ են ընդունվում: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Արցախի Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը:

Արցախիցին, ասում է, թեև դիմացկուն է, բայց հենց այնպես, ձեռքերը ծալած նստելով դիմադրել չի լինում: Իշխանությունների կողմից գործողություններ են պետք, մանրամասնում է, ինչն էլ տեսնելով՝ տեղացիներն այքան էլ չեն ընկճվի:

Այս օրերին Արցախի քաղաքական դաշտում նկատվող ոչ միանաշանակ մթնոլորտի մասին պատգամավորը տեսակետ հայտնել չի շտապում, բայց և արձանագրում է՝ այժմ քաղաքական ինտրիգներ ստեղծելու ժամանակը չէ, կատարվող իրադարձություններն էլ իր սրտով չեն:

Մանրամասները՝ հեռախոսազրույցում:

Սևակ Վարդումյան




Լրահոս