Հերթական գործուղումը՝ ԱԺ-ում. պատգամավորները Գերմանիա ու Ֆրանսիա կմեկնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր գործուղման է եղել՝ Բեռլին: ՔՊ-ական պատգամավորը Գերմանիայում եզդիների ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Բունդեսթագի նիստին կմասնակցի: Գործուղումից նա հունվարի 23-ին կվերադառնա:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործուղման հետ կապված բոլոր ծխասերը՝ ճանապարահածախսը, գիշերակացն ու օրապահիկը, ՀՀ բուջեի հաշվին են կատարվելու:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար էլ այս ամսվա 22-28-ը Ստրասբուրգ կմեկնեն պատվիրակության ղեկավար, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամներ՝ ՔՊ-կաններ Վլադիմիր Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը,ինչպես նաև՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Արմեն Գևորգյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Պատգամավորների հետ Ֆրանսիա կմեկնի նաև ԱԺ արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ֆեդոսեևան:

Այս այցի դեպքում ևս ճանապարհածախսի, օրապահիկի ու գիշերավարձի համար գումար ՀՀ բյուջեից է հատկացվելու:

Սևակ Վարդումյան




Լրահոս