Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները հերթական գործուղումներին են մեկնում։
Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Համաշխարհային կառավարության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 13-15-ը Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ) կգործուղվի Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր սուքիասյանը։ Նշենք, որ ԱՄԷ պատգամավորը մեկնում է անձնական միջոցների հաշվին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեկ այլ որոշման համաձայն էլ աշխատանքային այցով 2023 թվականի հունվարի 28-ից փետրվարի 4-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, վերջինիս տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ԱԺ նախագահի օգնական Աշխեն Հայրապետյանը (հունվարի 28-ից փետրվարի 2-ը), ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը։ Նշենք, որ այցի հետ կապված բոլոր տեսակի ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկն ու գիշերավարձը, ՀՀ բյուջեի հաշվին են կատարվելու։
Սևակ Վարդումյան