ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրեն Պապիկյանին մեղավո՞ր են ճանաչել, որ հրաժարական են պահանջում. Մովսես Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրի վարչապետը աշխարհի «ամենախելոք» վարչապետն է, ինչ ասում է՝ ճիշտ է ասում, ինքն ամեն ինչ գիտի: ArmLur.am– հետ զրույցում նման հայտարարություն է արել ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին Ազատան գյուղի զորամասի ողբերգական հրդեհին և դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած կանխավարկածներին, թե զինվորները անվտանգության պահպանման կանոններ են խախտել:

Ինչ վերաբերում է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջին, Մովսես Հակոբյանն ասաց. «Ես կողմնակից եմ, որ մարդիկ աշխատեն, և պատժվեն մեղավորները: Սուրեն Պապիկյանին մեղավո՞ր են ճանաչել, որ հրաժարական են պահանջում: Չի թույլատրվում, օրենքով արգելված է, մինչև ծառայողական քննություն չի անցակցվում, իրավունք չունես մարդուն կարգապահական տույժի ենթարկել, իսկ աշխատանքից ազատելը դա կարգապահական տույժ է»,-ասում է ԳՇ նախկին ղեկավարը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս