ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցի մարզիկները պատրաստվում են կիկուշին կարատեի աշխարհի առաջնության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազամատակարարման խափանման և էլեկրտարէներգիայի հովհարային անջատումների պատճառով փակված են մնում ուսումնական հաստատություներում: Սակայն հաշվի առնելով մարզական պարապմունքների առանձնահատկությունները եւ համագործակցելով նախարարության սպորտի վարչության հետ՝ պարապմունքների գրաֆիկում փոփոխություն է կատարվել: Մարզումներն անցկացվում են օրվա ավելի տաք՝ ցերեկային ժամերին: Նաև հաշվի է առնվել սոցիալական բաղադրիչը:

Չի նվազել, սակայն , կիոկուշին կարատեի պարապմունքների ինտեսիվությունը: Գրեթե ամեն օր երեխաները գալիս են մարզումների:

Շրջափակման պատճառով շատ մրցումներ , նաև՝ գոտու որակավորման քննությունները, չեն անցկացվել, իսկ լավագույն մարզիկները զրկվել են դեկտեմբերին ՝ երկու ,իսկ հունվարին՝ մեկ մարզական միջոցառման մասնակցելու հնարավորությունից: Մարզիչները չեն հուսահատվում և շարունակում են պարապմունքները ՝ հուսով, որ կբացվի սահմանը:

Տարեվերջին սպասվում է կիկուշին կարատեի ամենակարևոր միջոցառումը՝ աշխարհի առաջնությունը , որին պետք է մասնակցեն ուժեղագույնները: Արցախցի մարզիկները պատրաստվում են:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս