ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Կոնջորյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Արթուր Հովհաննիսյանը պարգևավճար են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում արդեն երկու օր է՝ ստորագրահավաք է իրականացվում, ՔՊ-ական մի խումբ պատգամավորների օգնականները՝ «շեֆերի» գիտությամբ պարգևավճար են պահանջում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ստորագրահավաքը նախաձեռնել ու կառավարում են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Մասնավորապես, նրանք դիմել են ԱԺ նախագահին՝ պարգևավճար ստանալու պահանջով:
Նկատենք, որ ՔՊ-ական պատգամավորների օգնականները պահանջում են պարգևավճար, որն օրենքով չի հասնում իրենց, այլ միայն՝ պետծառայողներին է հասանելի՝ որպես պրոֆեսիոնալներ: Եվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պահուստային ֆոնդից պարգևավճար տալ պատգամավորների օգնականներին: Եւ այս պատճառով ՔՊ ներսում լուրջ բախումներ են սկսվել:

Եվ պատգամավորները ու նրանց օգնականները նման քայլի են դիմում այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ՝ հունվարի 19֊ին, հրդեհի զոհ դարձավ 15 զինվոր՝ կացարանի անմխիթար պայմանների պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս