Քիչ առաջ Երևանում երկրաշարժ է գրանցվել։ ArmLur.am֊ին ահազանգած քաղաքացիները նշում են, որ ցնցման ուժգնությունը բավականին մեծ է եղել։
Ըստ բնակիչների՝ այն զգացվել է մի քանի րոպե։ Մեզ ահազանգած քաղաքացիները նշում են, որ իրենք իջել են բակ։
ArmLur.am֊ը դիմել է ԱԻՆ՝ մանրամասները ճշտելու։ Այնտեղից մեզ փոխանցեցին, որ տվյալները դեռ ճշտվում են։