Փետրվարի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Սուրբ Վալենտինի կամ բոլոր սիրահարների օրը:
Այս տոնը նշում են աշխարհի կաթոլիկները։ Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496թ.-ին, եւ ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969թ.-ին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում՝ Արեւմուտքի երկրներում։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։ Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սբ. Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար։ Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաեւ, որ մինչեւ իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ Սբ. Վալենտինի օրը աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։ Չնայած մենք՝ հայերս, ունենք սիրո խորհրդանիշ Սուրբ Սարգիսի տոնը, սակայն նշում ենք նաեւ Վալենտինը: Այսպիսով, ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար ներկայացնում է այն հայ հայտնիներին, որոնք նշել են սիրո տոնը: Հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը, օրվան համահունչ, տեղադրել է «Ինստագրամ»-ում կարմիր շրթներկով գեղեցիկ լուսանկար եւ գրել. «Սիրում եմ, սիրահարված եմ, չեմ սիրում, սիրում եմ, բայց միասին չենք, սիրում եմ մենակ ինձ: Երկուշաբթին թեթեւացնենք»: Երգիչ Արամ mp3-ին լուսանկար է հրապարակել կնոջ հետ եւ գրել. «Շնորհավոր բոլոր սիրահարների տոնը»: Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը հետաքրքիր լուսանկար է հրապարակել եւ սիրո խոստովանություն արել ամուսնուն. «Ես սիրում եմ նրան այսօր, վաղը եւ որքան սիրտս կզարկի»: Դերասանուհի Անի Լուպեն 30-ականների ոճով հետաքրքիր ֆոտոշարքով է հանդերձ եկել՝ օրվա խորհրդով պայմանավորված, եւ լուսանկարներին կից գեղեցիկ գրառմամբ հանդես եկել. «Երբ մեկի հայացքը խմում է հոգիս, ու ես սկսում եմ ապրել նոր տողից»: Դերասանուհի, այժմ նաեւ բլոգեր Աստղիկ Ալավեդյանը՝ ամուսնու՝ Նարբե Պողոսյանի հետ լուսանկար է հրապարակել եւ նշել, որ տարին 365 օր նրա համար սիրո տոն է: Երգչուհի Զարուհի Բաբայանը ամուսնու հետ ռոմանտիկ եւ գունավառ լուսանկար է հրապարակել. «ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ, Վալենտին, Միամսյակ… Կարծես այս շրջանում պետք է ավելի շատ խոսենք սիրո մասին։ Շատ հնարավոր է՝ բոլորիս դրական էներգիան հասնի տիեզերք, եւ վերջապես քամիները խաղաղություն եւ հանդարտություն բերեն բոլորիս կյանք»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ
Փետրվարի 14-ին երգչուհի Սոնա Շահգելդյանը նշում է ծննդյան 37-րդ տարեդարձը:
Սոնան հայկական շոուբիզնեսի արտիստներից տարբերվում է իր չափազանց անկեղծությամբ, էմոցիաներով, երբեմն նաեւ սկանդալային լինելով, եւ, չնայած այս ամենին, Սոնան դասվում է այն արտիստների շարքին, որոնք խուսափում են հանրայնացնել իրենց անձնական կյանքը: Ավելին՝ Սոնան մինչ այսօր երբեւէ ամուսնու հետ լուսանկար չի հրապարակել, իսկ որդուն սկսել է վերջին շրջանում հանրայնացնել, հրապարակել լուսանկարներ եւ նրա մասնակցությամբ վիդեո ռոլիկներ, ինչպես անում են շատ հայտնի մայրիկներ: ArmLur.am-ը հրապարակում է մի լուսանկար, որտեղ երեւում է, թե ով է Սոնա Շահգելդյանի ամուսինը:
Նշենք, որ ավելի վաղ, իր հարցազրույցներում անդրադառնալով ամուսնուն, երգչուհին նշել էր, որ երաժշտության հետ կապ չունի, աշխատում է բիզնես ոլորտում:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՓԱՐԻԶՅԱՆ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՀԱՑԱՎ
Լեգենդար հունահայ դիզայներ Պատրիսիա Ֆիլդը, որը ստեղծել է «Սեքսը՝ մեծ քաղաքում» սերիալի Քերի Բրեդշոուի եւ «Սատանան Պրադա է կրում» ֆիլմի Միրանդա Փրեսլիի կերպարները, հրապարակել է իր «Պետը՝ քաղաքում» հուշերը:
Գրքում նա պատմում է իր կարիերայի մասին՝ սկսած իր մոր՝ քիմմաքրման ցանցում աշխատելուց մինչեւ նորաձեւության արդյունաբերության ամենաբեղմնավոր խաղացողներից մեկը դառնալը:
Հույն եւ հայ ծնողների ընտանիքում՝ Քուինսում ծնված Ֆիլդն իր առաջին Pants Pub բուտիկը բացել է 24 տարեկանում՝ Նյու Յորքի համալսարանում փիլիսոփայություն եւ կառավարում սովորելուց հետո: «Ես ուզում էի ժամանակակից վայր, որը կսպասարկի երիտասարդ եւ նորաձեւ կանանց», – գրում է նա գրքում:
Ֆիլդը պատմում է Փարիզ կատարած իր ուղեւորության մասին՝ Netflix-ի «Էմիլին՝ Փարիզում» ֆիլմին ընդառաջ, որում նա խորհրդատու էր: «Ես գնացի՝ ստուգելու փարիզյան շքեղությունը: Բոլորը միայն ջինսե, սպորտային տաբատներով ու մարզաշապիկներով էին։ Ես զանգահարեցի Դարեն Սթարին (շոուի ստեղծողին) եւ ասացի. «Փարիզյան շքեղությունը մահացել է.. Չգիտեմ։ Ես պարզապես նախընտրում եմ ինքնությունը»:
Ոչ ոք ավելի լավ կարից գլուխ չի հանում, որքան Ֆիլդը: 82-ամյա կինը հայտնի է նրանով, որ ձեւավորել է հեռուստատեսության ամենահայտնի նորաձեւության խորհրդանիշներից մեկի՝ «Սեքսը՝ մեծ քաղաքում» սերիալի Քերի Բրեդշոուի զգեստապահարանը: Սառա Ջեսիկա Փարքերի մարմնավորած կերպարը դարձավ ակնթարթային ոճի կուռք, երբ 1998 թվականին HBO-ով տեղի ունեցավ սերիալի պրեմիերան։
Լինի դա Fendi ապրանքանիշի փայլերով պայուսակ, John Galliano-ի «թերթային» զգեստ Dior-ի համար, թե 5-դոլարանոց տուփ, Քերիի էկլեկտիկ եւ հաճախ բավականին խենթ հանդերձանքները պաշտամունքային կարգավիճակ են ձեռք բերել այն աստիճան, որ դարձել են յուրօրինակ կերպարներ՝ կայուն հաստատված ամսագրերի եւ նորաձեւության պատմության մասին գրքերի էջերում։ Չնայած սերիալն ավարտվել է մոտ 20 տարի առաջ, Ֆիլդի աշխատանքը դեռ պարբերաբար նշվում է սոցիալական ցանցերում:
Սերիալից հետո՝ երկու տասնամյակների ընթացքում, Ֆիլդը հաստատվել է որպես զգեստների դիզայներ, որը պատասխանատու է փոփ մշակույթի որոշ ամենահիշարժան կերպարների համար: Ugly Betty-ի ֆիլմում Բեթի Սուարեսը շքեղ զգեստապահարան ուներ, եւ, իհարկե, նորաձեւության աստվածաշնչի խմբագիրն ու հազարավոր մեմերի հիմքում ընկած Միրանդա Փրիսթլին, որի համար Ֆիլդն առաջադրվել է «Օսկարի»։