Ալիևը 1,5 տարի ժամանակ է ինքն իրեն տվել՝ այս խնդիրը լուծելու համար. Տաթևիկ Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուբեն Վարդանյանի հեռացումը կապված է Մոսկվա-Բաքու բանակցություններով և պայմանավորվածություններով: Հավանաբար, Մոսկվան սա փորձում է ներկայացնել որպես զիջում իր կողմից Բաքվին: ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը:

Ըստ զրուցակցի՝ կանխատեսվում էր երկու հավանական սցենար՝քանի որ ադրբեջանցիների «ակցիան» չի արդարացնում, Ադրբեջանը գնալու էր կա՛մ լոկալ ռազմական սցենարով, կա՛մ էլ ներքաղաքական ինտրիգներ հրահրելու սցենարով: Ըստ էության, ընտրվեց երկրորդ ճանապարհը՝ ներքաղաքական ինտրիգներ հրահրելու, և այդ հարցում բնականաբար նրանց օժանդակեց Թուրքիան, ըստ էության, ընտրվեց երկրորդ սցենարը:

«Եթե դատենք նաև ռուս գործիչների հայտարարություններից, նրանք փորձում էին Լաչինի միջանցքում իրենց հեղինակազրկվելը փրկել ՝ ճնշումներ գործադրելով Արցախի իշխանությունների վրա և նրանցից զիջումներով կորզելով, քանի որ չէի կարողանում հարկադրել Ադրբեջանին, կամ էլ չեն ցանկանում:

Ես ավելի հակված եմ մտածել, որ չեն կարողանում, բայց վստահ չեմ:

Ամեն դեպքում Ռուբեն Վարդանյանի Արցախում մնալու որոշումը ողջունելի է, իսկապես, եթե մարդը նպատակ է դրել, ուրեմն պաշտոնն ընդամենը միջոց է: Եթե անգամ պաշտոնը չկա, մարդը գտնում է այլ ուղիներ՝ իր նպատակներին հասնելու համար »,-ասում է նա:

Տաթևիկ Հայրապետյանը մեզ հետ զրույցում վստահություն հայտնեց, որ Բաքուն սրանով չի բավարարվելու, քանի Ադրբեջանի ախորժակը բացվում է զիջումներից, ուստի որևէ կետում Ադրբեջանը կանգ չի առնելու:

Ավելին՝ նրա արձանագրմամբ՝ ադրբեջանական քարոզչադաշտը՝ պատգամավորների և իշխանական տարբեր փորձագետների մակարդակով պնդում է, որ հաջորդը պետք է հասնեն հսկիչ անձնագրային կետի տեղադրմանը:

«Այդ առումով ծանր են տարել Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունը, որ նման բան չի լինելու, բայց ադրբեջանական կողմը հայտարարում է, որ իրենք պետք է փորձեն հասնել դրան ամեն գնով՝ մինչև 2025թ-ը:

Ալիևը մտադիր է մինչև 2025թ-ը ազավել այնտեղ ապրող հայերից, նա 1,5 տարի ժամանակ է ինքն իրեն տվել՝ այս խնդիրը լուծելու համար, փորձելու է այդ ճանապարհին առկա խոչընդոտները վերացնել, որպեսզի հետո էլ հասնի ռուս խաղաղապահների դուրսբերմանը:

Ես կարծում եմ, այս սցենարով է գնալու Ալիևը, եթե որևէ մեկը չկանխի այս պլանները, ապա մենք աղետալի հետևանքներ կունենանք Արցախում և դրանից անմիջապես հետո՝ Հայաստանում:

Ամեն դեպքում՝ շատ բան կախված է նաև Լավրովի առաջիկա այցից Բաքու, հիմնական բանակցություններն այս հարթակում են գնում »,-ասում է Հայրապետյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս