Պն-ին պատկանող 71 անշարժ գույք կհանվի աճուրդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթի Շիրակի փողոցում գտնվող 715.56  քառ. մետր մակերես ունեցող շենք-շինությունները կօտարվեն՝ մրցույթով: Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 71 անվանում անշարժ գույք, այդ թվում օտարման առաջարկվող գույքը, պետք է հետ վերցվի նախարարությունից և ամրացվի Կոմիտեին: Դրանից հետո կոմիտեն յուրաքանչյուր անվանում գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ պետք է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություն։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 190 950 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 43 492 828 դրամ։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 349 056.60 դրամը։

Ն.Հ.




Լրահոս