WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է «Սպեցիա»-«Ինտեր» խաղին մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները: Հիշեցնենք, որ այդ խաղում «Ինտերը» պարտվել էր 1-2 հաշվով:
34-ամյա հայ կիսապաշտպանի խաղը գնահատվել է 6,1 միավոր (10 հնարավորից): Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել «Ինտերի» մեկնարկային կազմում և փոխարինվել 66-րդ րոպեին:
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել տանտերերի լեհ դարպասապահ Բարտլոմեյ Դրագովսկին (8,1 միավոր)։
Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը միլանյան ակումբի կազմում անցկացրած 33 պաշտոնական խաղում խփել է չորս գնդակ ու կատարել մեկ գոլային փոխանցում: