«Առավոտ»-ի յութուբյան էջը կոտրել են և ջնջում են բոլոր տեսանյութերը. խմբագիրն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Աննա Իսրայելյանն ահազանգում է. ««Առավոտն» այսօր հրապարակել էր հետեւյալ անոնսը․ Մեր օրեր- #Հարստացածհեղափոխականները
Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում:
Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»:
Դիտեք վաղը`21:00-ին:

Եվ այսօր ժամը 19.46–ից սկսած՝ մենք կորցրինք մեր յութուբյան էջի նկատմամբ հասանելիությունը։ Մինչ կհաջողվի կամ չի հաջողվի վերականգնել այն՝ նախապես հայտարարում ենք, որ այս պահից ինչ կհայտնվի մեր յութուբյան էջում՝ «Առավոտի» հետ կապ չունի։
Հավելում․ Այս պահին մեր ալիքի անունը փոխել են, ու հերթով ջնջում են տեսանյութերը։ Ի դեպ, դեռեւս «հրաշքով» պահպանված են ՔՊ–ականների տեսանյութերը։
Եվս մի հավելում՝ ջնջեցին անխտիր բոլոր տեսանյութերը»։




Լրահոս