ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, թող քավության նոխազներ ման չգա. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակցություններին այլընտրանք չկա, հաջորդ ճանապարհը պատերազմն է: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Բայց բանակցողը պետք է փոխվի, որովհետեւ արդեն 2 տարի է անցել պատերազմից, եւ բանակցողը մինչեւ հիմա չի հասկացել, որ ինչքան մենք զիջում ենք, այնքան Ադրբեջանի ախորժակը բացվում է: Դուք կհիշեք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր որոշմամբ մեր զորքերը Սյունիքից հետ են քաշվել պատերազմից հետո, որպեսզի հնարավոր ռիսկերը կանխի եւ կարողանա կանխարգելել հետագա պատերազմը: Մենք դրանից հետո ստացանք նորից պատերազմ, ստացանք Սյունիքում ագրեսիա, հողեր վերցրեցին: Մենք ունեցանք զիջումներ տարբեր հատվածներում, նաեւ բանակցային դիրքերի զիջումներ, նաեւ Արցախի հարցում նշաձողի իջեցման պատրաստակամություն, նաեւ Պրահայում ադրբեջանամետ դիրքորոշման արտահայտում: Այս բոլոր զիջումները Նիկոլ Փաշինյանն է իրականացրել: Պետք էր ի սկզբանե հասկանալ՝ մեր թշնամին ով է, մի քիչ ուսումնասիրել, նոր գնալ բանակցությունների զրոյական կետից: Պետք է բանակցողը փոխվի, որ կարողանա Հայաստանի ազգային շահն առաջ տանել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս