Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 31-ին` ժամը 16.00-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Իջևանի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Վազգեն Օհանյանին:Պարզվել է, որ հոկտեմբերի 30-ին` գիշերը ժամը 03.00-ի սահմաններում, Վ.Օհանյանը բաց դռնից մուտք է Իջևան քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկը և փորձել բռնաբարել 69-ամյա, թոշակառու Սուսաննա Բեկնազարյանին:Վերջինս սկսել է բղավել, օգնության կանչել, ինչից հետո Սուսաննայի սենյակ է մտել նրա թոռը` 19-ամյա Գարուշ Խաչատրյանը, որից հետո Վազգեն Օհանյանը դիմել է փախուստի:
Սուսաննա Բեկնազարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Վազգեն Օհանյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: