![](https://armlur.am/wp-content/uploads/2023/03/338170517_548503533937741_1975930015798591870_n-e1680092415757.jpg)
Մարտի 29-ին, ժամը 13:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Հնաբերդ գյուղում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։54-ին, մարվել՝ 14։37-ին: Այրվել է մոտ 250 հակ կուտակած անասնակեր։