Armenian text to speach

Մեծ Բրիտանիան շոգի և հրդեհների պատճառով ժամանակավորապես արգելել է խորովածի վաճառքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ժամանակավորապես արգելել է միանգամյա օգտագործման խորովածների վաճառքը՝ դրանք շոգ և չոր եղանակային պայմաններում հանրության և շրջակա միջավայրի համար զգալի ռիսկ համարելով։

Կառավարության ուղեցույցում նշվում է, որ նման խորովածները նախորդ տարիներին մի շարք անտառային հրդեհների պատճառ են դարձել։ Արգելքը վերաբերում է ինչպես խանութներում, այնպես էլ առցանց վաճառքին և կվերանայվի եղանակային պայմանների բարելավումից հետո։

Որոշումը կայացվել է օգոստոսի 13-ին, երբ Մեծ Բրիտանիայում գրանցվել է տարվա ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38.1°C։ Նույն օրը Արևմտյան Միդլենդսում մի քանի խոշոր հրդեհ է բռնկվել։ Շտապօգնության ծառայությունը բուժօգնություն է ցուցաբերել 54 մարդու, որոնցից 19-ը հոսպիտալացվել են։

Բրիտանական առողջապահական իշխանությունները շարունակում են ջերմային վտանգի վերաբերյալ նախազգուշացումները և կոչ են անում բնակչությանը շատ ջուր խմել, խուսափել օրվա ամենաշոգ ժամերին արևի տակ գտնվելուց և հատուկ ուշադրություն դարձնել տարեցներին ու առողջական խնդիրներ ունեցող մարդկանց։




Լրահոս